Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում23 ապրիլի 2024 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Նա այդ մասին ասել է Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Բայկալ-ամուրյան մայրուղու վետերան շինարարների հետ հանդիպմանը։ «Ինչ վերաբերում է Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքին, այսօր մենք Վլադիմիր Պուտինի հետ միասին մեկ անգամ ևս քննարկեցինք այդ հարցը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել կառավարության անդամներին։ Վստահ եմ, մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն և մենք կսկսենք իրականացնել ևս մեկ մեծ նախագիծ»,-ասել է Ալիևը, հայտնում է Haqqin.az-ը։ Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանն Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ։ «Սակայն բեռնափոխադրողների կարիքները մեզ թելադրում են այս ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի կարողանանք ավելացնել բեռնափոխադրումները դրա երկայնքով և դրանով ապահովենք եզակի տրանսպորտային ուղին Հյուսիսից դեպի Հնդկական օվկիանոս»,- նշել է Ալիևը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |