ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից25 ապրիլի 2024 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է համարում, եթե ՀՀ–ն կարողանա գազ գնել Ադրբեջանից։ «Շատ լավ, դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից։ Կարծում եմ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Նենց չի, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։ Վստահ եմ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ ու գնում Եվրոպա, մեծ հաշվով` նույն գազն է գալիս ու մտնում մեզ մոտ։ Շա՜տ լավ տարբերակ է ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնելը և գազ գնելը»,– նշել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով Տավուշում սահմանազատման խնդիրներին՝ նա ասել է, որ սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն։ «Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ մենք եկել հասել ենք նրան, որ մենք արդեն սյուներ ենք տնկում և ունենք սահման։ Չէ՞ որ սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլև ադրբեջանական կողմի համար»,- ասել է նա։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |