Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունն ընտրություններում

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունն ընտրություններում

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունն ընտրություններում: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում առաջադրվի մեկական թեկնածու ընդդիմությունից, չփոշիացնելու համար ընդդիմադիր ուժերը:

Նա նաև մեկնաբանել է իր առաջադրումը յոթերորդ ընտրատարածքում, որտեղ նա մրցակցելու է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու մեկ այլ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ նրա, նա չգիտեր, որ այնտեղ Փաշինյանն է առաջադրվում և իր թեկնածությունն առաջադրեց Սամվել Ալեքսանյանին այլընտրանք լինելու համար: Հովհաննիսյանը հավելել է նաև, որ ընդդիմադիր ուժերի միջև պայմանավորվածության ձեռք բերման դեպքում նա պատրաստ է հանել իր թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---