Իտուրալդե Գոնսալեզը դադարեցնում է իր մրցավարական կարիերան

Իտուրալդե Գոնսալեզը դադարեցնում է իր մրցավարական կարիերան

PanARMENIAN.Net - Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեզը դադարեցնում է իր մրցավարական կարիերան: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Վերջերս ստացած վնասվածքից հետո նրա մարզավիճակը վատացել է, և նա այլևս չի կարող շարունակել մրցավարական կարիերան:

Իտուրալդե Գոնսալեզը Հայաստանում հայտնի է նրանով, որ ԵԱ ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղի 26-րդ րոպեին խաղից հեռացրել էր Հայաստանի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, գտնելով, թե վերջինս ձեռքով է խաղացել տուգանային դաշտից դուրս: Այդ կոպիտ սխալի պատճառով Հայաստանի հավաքականը զրկվեց Եվրոպայի 2012 առաջնության եզրափակչի ուղեգրից:

Հետագայում ՀՖՖ բողոքարկել էր մրցավարի որոշումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---