ԱԳ փոխնախարարը Քեմբրիջի ուսանողներին պատմել է Հարավային Կովկասում իրադրության մասին

ԱԳ փոխնախարարը Քեմբրիջի ուսանողներին պատմել է Հարավային Կովկասում իրադրության մասին

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխնախարարը հանգամանալից խոսել է նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:

Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---