Լոնդոնի ամառային խաղերի օլիմպիական կրակի էստաֆետը կսկսվի մայիսի 10-ին

Լոնդոնի ամառային խաղերի օլիմպիական կրակի էստաֆետը կսկսվի մայիսի 10-ին

PanARMENIAN.Net - Լոնդոնի ամառային խաղերի օլիմպիական կրակի էստաֆետը սկսվելու է մայիսի 10-ին և Հունաստանում անցնելու է շուրջ 3000 կմ՝ կրակը Մեծ Բրիտանիայի Ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու համար:

8-օրյա էստաֆետին, որը մեկնարկելու է օլիմպիադաների հայրենիքում և անցնելու է ողջ Հունաստանով, մասնակցելու են 500 ջահակիրներ: Նրանք վազելու են 2900 կմ, լինելու են երկրի և Կրետե կղզու 43 քաղաքներում: Մայիսի 17-ին ջահակիրներն օլիմպիական կրակը հասցնելու են Աթենքի պատմական սպիտակ մարմարից «Պանատինաիկոս» մարզադաշտ, որտեղ 1896-ին կայացել են առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը: Այնտեղ կրակը հանձնվելու է լոնդոնյան խաղերի կազմակերպիչներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---