Հայաստանի մարզիչները Հոլանդիայում մասնակացել են ՈւԵՖԱ-ի կազմակերպված սեմինարին

Հայաստանի մարզիչները Հոլանդիայում մասնակացել են ՈւԵՖԱ-ի կազմակերպված սեմինարին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզիչները մասնակացել են ՈւԵՖԱ-ի «Սթադի Գրուպ Սքիմ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի է ունեցել Հոլանդիայում: Սեմինարը նվիրված էր պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը:

Սեմինարի մասնակիցները հանգրվանել էին Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիային պատկանող ֆուտբոլի ակադեմիայում: Սեմինարը վարել է Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիմ վան Զվամը: Բացի Հայաստանի պատավիրակությունից սեմինարի ունկնդիրների թվում են եղել նաև Սան Մարինոյից և Լատվիայից ժամանած մասնագետներ:

Սեմինարի շրջանակներում մասնակիցները այցելել են «Այաքս» ակումբ, ծանոթացել են ակումբի ենթակառուցվածքներին: Այստեղ մասնակիցներին ներկայացվել է Յոհան Կրոյֆի կողմից մշակած մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը: Այցելություն է եղել նաեւ «Վիլլեմ» II և «Վաալվեյկ» ակումբներին պատկանող միասնական ֆուտբոլի ակադեմիա: Այստեղ հնարավարություն է ընձեռնվել դիտելու մանկապատանեկան թիմերի մարզումները և հանդիպումները:

ՈւԵՖԱ-ի «Սթադի Գրուփ Սքիմ» ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջև:

Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում և նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը, կանցկացվի Բելգիայում, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---