ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԴԱՌՆԱ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԴԱՆԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Պետք է անցնի ոչ քիչ ժամանակ, որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Այդ մասին հայտարարել է Դանիայի նախքին վարչապետ, հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին սոցիալ-դեմոկրատների կողմից գլխավոր թեկնածու Փոլ Նիրուփ Ռասմուսսենը: Նրա խոսքերով` նախ եւ առաջ անհրաժեշտ է քննարկել Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, սակայն դատելով ներկայումս այդ երկրում տիրող իրավիճակից, «ես պետք է մերժեմ Եվրամիությանը նրա անդամակցությունը»: Առավել եւս, ես ընդհանրապես չեմ կարծում, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ն լավ գաղափար է, ավելացրել է Ռասմուսսենը: «Թուրքիայի խորհրդարանի կողմից իրականացվող բարեփոխումները հարգանքի են արժանի, սակայն իրավապաշտպան կազմակերպությունների պնդումներով` երկիրը դեռ պետք է շատ երկար ճանապարհ անցնի դատական եւ բանտային համակարգի շտկման համար»,- ասել է նա: Ինչպես տեղեկացրել է Եվրոպայի հայերի վեհաժողովը, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ արշավը սկսվել է անցյալ շաբաթ` Դանիայի ժողովրդական կուսակցության կողմից, որը հույս ունի հաղթել ընտրությունները Եվրախորհրդարանում: Դանիացի քաղաքական գործիչները հետեւյալ կարծիքի են. «Թուրքիան կանդմակցի Եվրամիությանը, բայց ոչ հիմա»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---