Մանվել Ղումաշյան. ԵԱՀԿ ՄԽ-ն վերջին խոչընդոտն է Ղարաբաղում պատերազմի վերսկսման ճանապարհին

Մանվել Ղումաշյան. ԵԱՀԿ ՄԽ-ն վերջին խոչընդոտն է Ղարաբաղում պատերազմի վերսկսման ճանապարհին

PanARMENIAN.Net - «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ, անկախ նրանից, որ Մինսկի խումբը չի հասել իր նպատակին՝ ղարաբաղյան կարգավորմանը, նա դրական է գնահատում նրա գործունեությունը անցած 20 տարիներին: Ղումաշյանը նաև հիշեցրել է, որ ՀՀ նախագահը ևս դրական է գնահատել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը համանախագահ երկրներին ուղղված ուղերձում: Եվ հակառակը, ըստ բանախոսի, Բաքուն մշտապես քննադատում և դժգոհություն է հայտնում խմբի գործունեությունից՝ ձգտելով փոխել ձևաչափը: Սակայն, բանն այն է, որ Ադրբեջանը հասկանում է, որ այս պահին դա միակ քիչ թե շատ աշխատող կարգավորման մեխանիզմն է, ուստի բացասական հայտարարություններից այն կողմ չի գնում, հայտարարել է փորձագետը: Ըստ Ղումաշյանի, Մինսկի խումբն այժմ Ղարաբաղում խաղաղության երաշխավորներից մեկն է, և միայն դա թույլ է տալիս դրական գնահատել նրա գործունեությունը: Ըստ Ղումաշյանի, ԵԱՀԿ ՄԽ-ն միակ խոչընդոտն է Ղարաբաղում պատերազմի վերսկսման ճանապարհին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---