ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը պատրաստակամություն է հայտնում աջակցելու մարտի 28-ին Վրաստանում կայանալիք երկրի խորհրդարանի ընտրությունների արդար անցկացմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը, ասվում է Խորհրդի երեկ տարածած հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, Խորհուրդը հայտարարել է «Ազգային շարժում-Ժողովրդավարներ» նախընտրական դաշինքին սատարելու մասին` հաշվի առնելով նրանց «գործնական մոտեցումը երկրում բարեփոխումների անցկացմանը եւ այս դաշինքում ընտրվելու հավանականություն ունեցող պատգամավորության հայ թեկնածուների առկայությունը»: «Մենք համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմամբ հնարավորություն կստեղծվի լուծումներ գտնել Սամցխե-Ջավախքի ազգաբնակչության խնդիրների համար»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---