Վահան Հովհաննիսյան. Հայ Դատը կշարունակի պայքարել Ցեղասպանության ճանաչման համար` անկախ իշխանությունների սխալներից

Վահան Հովհաննիսյան. Հայ Դատը կշարունակի պայքարել Ցեղասպանության ճանաչման համար` անկախ իշխանությունների սխալներից

PanARMENIAN.Net - Վերջին 10 տարիներին խորհրդարանական դիվանագիտությունն ամբողջ աշխարհում շատ է ակտիվացել: Այս մասին, Երևանում բացված ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի 4-րդ համագումարի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ-ում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, դա առաջին հերթին կապված է Խորհրդային Միության, Հարավսլավիայի փլուզման, խորհրդարանների թվի ավելացման հետ: Բացի այդ, վերջիններիս դիրքերի ամրապնդման հետևանքով մեծացել է նրանց ազդեցությունը քաղաքականության վրա: Բյուրոյի անդամն ընդգծել է, որ, չնայած խորհրդարանական դիվանագիտության կարճ պատմության, հայկական պատվիրակությունները ներկայացված են Եվրախորհուրդի, ԵԱՀԿ, ՄԱԿ, ԱՊՀ խորհրդրանական վեհաժողովներում: Հովհաննիսյանը ցավով ընդգծել է, որ հայկական պատվիրակությունները հիմնականում ոչ կոմպետենտ են դիվանագիտություն վարելու հարցում, ուստի հայկական քաղաքականությունը տուժում է ոչ միայն ԱԳՆ սխալների, այլ նաև խորհրդարանական պատվիրակությունների սխալների պատճառով: «Չնայած այս ամենին, Հայ Դատը կշարունակի իր գործունեությունը արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---