Աբրահամ – Վիլչևսկի մենամարտի հեռարձակումը դիտել են Գերմանիայի 4,66 մլն բնակիչներ

Աբրահամ – Վիլչևսկի մենամարտի հեռարձակումը դիտել են Գերմանիայի 4,66 մլն բնակիչներ

PanARMENIAN.Net - ARD գերմանական հեռուստաալիքի տվյալների համաձայն` Արթուր Աբրահամ – Պյոտր Վիլչևսկի մենամարտի հեռարձակումը դիտել են Գերմանիայի 4,66 մլն բնակիչներ, ինչը կազմել է այդ պահին երկրի ակտիվ հեռուստադիտողների 19,9 տոկոսը:

14-49 տարեկանների թիրախային լսարանը Աբրահամ – Վիլչևսկի մենամարտի փոխարեն գերապատվությունը տվել է շոու-մենամարտերին Pro7 հեռուստաալիքով, հաղորդում է allboxing.ru-ն:

Մարտի 31-ին գերմանական Քիլ քաղաքում կայացավ Sauerland Event բեռլինյան պրոմոուտերական ընկերության բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր իրադարձությունը միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտն էր Պյոտր Վիլչևսկու (Լեհաստան) հետ: Աբրահամը հաղթանակ տարավ 118:109,118:109 և 119:108 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---