ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԾՏՀ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) խոչընդոտելու է Հայաստանի կրթության նախարարի մասնակցությանը ապրիլի 15-16 Բաքվում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովին (ՍԾՏՀ): Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի « 525-րդ թերթը», հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, «թշնամական պետության նախարարի մասնակցությունը Բաքվի նիստին անթույլատրելի է»: Նաղին գտնում է, որ ադրբեջանական իշխանությունները չպետք է թույլ տան նման այց: «Թող Հայաստանի կրթության նախարարը զբաղվի շովինիստաբար տրամադրված հայ երիտասարդության դաստիարակությամբ, այստեղ նա անելիք չունի»,- նշել է նա: ՂԱԿ-ը մտադիր է բողոքի միջոցառումներ անցկացնել պետական կառույցների հիմնարկների առջեւ, որոնք զբաղվում են նիստի կազմակերպման հարցերով, ինչպես նաեւ այն հյուրանոցի առջեւ, որտեղ անցնելու է միջոցառումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---