Դավիթ Նալբանդյան. Չիլիչը դժվար մրցակից է, սակայն ես պատրաստ եմ նրա հետ հանդիպման

Դավիթ Նալբանդյան. Չիլիչը դժվար մրցակից է, սակայն ես պատրաստ եմ նրա հետ հանդիպման

PanARMENIAN.Net - «Ես շատ ուրախ եմ մասնակցել Դևիսի գավաթի մրցաշարին Արգենտինայում: Ես միշտ եմ ասել, որ մասնակցությունը գավաթին միշտ տարբերվում է մյուս մրցաշարերից: Ես անհամբեր խորվաթների հետ հանդիպմանն եմ սպասում»,-խոստովանել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Խորվաթիայի հետ խաղում Նալբանդյանը կհանդիպի Մարին Չիլիչի հետ:

«Չիլիչը դժվար մրցակից է, սակայն ես պատրաստ եմ նրա հետ հանդիպման»,-ասել է թենիսիստը:

Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-8 Բուենոս Այրեսում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---