ՀՀԿ հրաժարվել է ստորագրել ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին փաստաթուղթը

ՀՀԿ հրաժարվել է ստորագրել ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին փաստաթուղթը

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին հռչակագիրը: «Անհնար է այսպես միանգամից ստորագրել միասնական շտաբի ստեղծման մասին փաստաթուղթ»,-ընդգծել է նա: Սահակյանի խոսքով, փաստաթուղթը լղոզված է, քանի որ այնտեղ խոսվում է միջկուսակցական շտաբի իրավունքների մասին և ոչ պարտականությունների:

Սահակյանն ընդգծել է, որ տվյալ փաստաթուղթը չի կարելի ստորագրել առանց իշխող կոլիցիայի շրջանակներում այն քննարկելու, քննարկումից հետո դրա վերաբերյալ պատասխան կտրվի:

ՀՀԿ փոխնախագահը նաև հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ-ում հրապարակվել է նմանատիպ հռչակագիր` ստեղծելու կառույց ընտրություններին հետևելու համար: Կառույցում կարող են ներգրավվել ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև հասարակական կազմակերպություններ: Այս առնչությամբ նա նկատել է, որ կառույցի աշխատանքային հնարավորությունները խարհրդարանի շրջանակում ավելի բարձր են լինելու, քան առաջարկվող միջկուսակցական շտաբինը:

Կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգությունն» այսօր մասնակցել են ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին քննարկմանը: Ընդհանուր շտաբի ստեղծման գաղափարի հեղինակն է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---