London Chess Classic մրցաշարն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 8-17-ը

London Chess Classic մրցաշարն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 8-17-ը

PanARMENIAN.Net - London Chess Classic մրցաշարի տնօրեն Մալքոլմ Փեյնը հայտարարել է, որ թվով 4-րդ մրցումը արդեն հաստատ կանցկացվի այս տարի:

Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 8-17, այս մասին հաղորդում է chess.co.uk կայքը: Սուպերառաջնությունում կրկին հանդես կգան 9 գրոսմայստերներ, ովքեր կխաղան մեկ շրջանով:

Ավելի վաղ Փեյնը կասկած էր հայտնել այն մասին, որ այս մրցաշարը չի կայանա հավակնորդների մրցաշարի հետ ժամկետների մոտ լինելու պատճառով: Վերջինս ևս տեղի կունենա անգլիական մայրաքաղաքում: Սակայն ՖԻԴԵ-ն հայտարարել է այն մասին, որ հավակնորդների մրցաշարը տեղափոխվել է 2013թ մարտին:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2011թ London Chess Classic մրցաշարում 9 միավորով կիսել է 5-6-րդ հորիզոնականները: Մրցաշարի հաղթող է դարձել ռուս Վլադիմիր Կրամնիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---