Թուրքիայում պայմանագրային խաղերի կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է Gaziantepspor-ի նախագահը

Թուրքիայում պայմանագրային խաղերի կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է Gaziantepspor-ի նախագահը

PanARMENIAN.Net - Թուրքիայում պայմանագրային խաղերի կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է Gaziantepspor ֆուտբոլային ակումբի նախագահը Իբրահիմ Ղըզիլը, հայտնում է trend.az Sabah-ին հղումով:

Իբրահիմ Ղըզիլի հետ ձերբակալվել են նաև ակումբի 15 աշխատակիցներ:

Ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել էին »Տրաբզոնսպոր» ակումբի նախագահ Սադրի Շեները և թուրքական ֆուտբոլի ֆեդերացիայի վարչության անդամ Լևենթ Ղըզիլը, ինչպես նաև մի շարք ֆուտբոլիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---