Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է ընդդիմությանն իր բոլոր բանակցությունները վարել հրապարակավ

Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է ընդդիմությանն իր բոլոր բանակցությունները վարել հրապարակավ

PanARMENIAN.Net - «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, մեկնաբանելով ընդդիմադիր ուժերի տարաձայնությունները մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուների վերաբերյալ, առաջարկել է այսուհետև բանակցություններն անցկացնել բաց և հրապարակավ, ԶԼՄ-ների ներկայությամբ: «Անձամբ ես խոստանում եմ, որ փակ բանակցություններ չեմ անցկացնի ոչ մի քաղաքական ուժի հետ, լինի դա իշխանամետ, թե ընդդիմադիր ուժ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Քոքոբելյանը նշել է, որ ինքը և իր ընկերները հասարակությունից թաքցնելու բան չունեն:

«Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավարը նաև նշել է, որ շատերը փորձում են տպավորություն ստեղծել, որ ընդդիմությունը գալիք ընտրություններում կպայքարի ընդդիմության հետ: «Մենք չենք պայքարի ընդդիմության հետ: Մեր ընտրազանգվածը կայուն է և հստակ ընդգծված… Մենք կարիք չունենք ձայներ խլելու այլ ընդդիմադիր ուժերից»,- ասել է նա:

Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին չպայքարել միմյանց դեմ, այլ կենտրոնացնել իրենց ջանքերն իշխող կոալիցիայի հետ պայքարի վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---