«Հրապարակ». Սյունիքի մարզպետը որոշել է ՀՀԿ-ին քվեներ ապահովելու գործում ռեկորդ սահմանել

«Հրապարակ». Սյունիքի մարզպետը որոշել է ՀՀԿ-ին քվեներ ապահովելու գործում ռեկորդ սահմանել

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ բռունցքների ռեկորդակիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել նաև այս ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում: Ըստ թերթի աղբյուրների, նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով` հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի` 80 տոկոս ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է: Այս նոր մարտավարության վերաբերյալ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից: Նա սահմանափակվեց կարճ մեկնաբանությամբ. «Կարծում եմ` Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն ռեկորդային թիվ ապահովեն»: Այնպես որ, Սյունիքը լիսկաթափելու ասյունեցիների ջանքերը կարող են հօդս ցնդել, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, գրում է«Հրապարակ» թերթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---