Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» թույլ չի տա իշխող կոալիցիայից ոչ մեկին խուսափել պատասխանատվությունից

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» թույլ չի տա իշխող կոալիցիայից ոչ մեկին խուսափել պատասխանատվությունից

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համար գալիք խորհրդարանական ընտրություններում գլխավոր մրցակից է իշխող կոալիցիան, միայն ՀՀԿ-ն, այլ նաև «Բարգավաճ Հայաստանը»: Այդ մասին հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ: «Մենք ոչ ոքի թույլ չենք տա խուսափել պատասխանատվությունից: Գործող կոալիցիան պետք է պատասխան տա իր գործունեության համար»,- ասել է նա:

Մարտիրոսյանը նաև ենթադրել է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան «Հրազդանի սցենարով»: Նրա կարծիքով, ՀՀԿ-ն կօգտագործի իր վարչական ռեսուրսը և ընտրակաշառք, իսկ «Բարգավաճ Հայաստանը» կձգտի քաղաքական դաշտի ընդդիմադիր բևեռ, որպեսզի իր կողմը գրավի ընդդիմադիր ընտրազանգվածին: Նա նաև նշել է, որ ԲՀԿ-ն քաղաքական պայքարում ակտիվ կօգտագործի «բարեգործությունը»:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմկուսը, «Միավորված հայեր» կուսկացությունը, և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի:

Փետրվարի 12-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը: Ըստ ԿԸՀ կայքի, նրա օգտին քվեարկել է 13 049 մարդ: ՀԱԿ թեկնածու, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի օգտին քվեարկել է 11 506 մարդ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---