«Միավորված հայերը» ասելիք ունեն ժողովրդին, վստահ է Աշոտ Երանոսյանը

«Միավորված հայերը» ասելիք ունեն ժողովրդին, վստահ է Աշոտ Երանոսյանը

PanARMENIAN.Net - «Միավորված հայեր» կուսակցությունը ցանկանում է «նոր խոսք, նոր մոտեցումներ» բերել Ազգային ժողով, հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Երանոսյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քաղաքական քննարկման ժամանակ: «Միավորված հայերը» ասելիք ունեն ժողովրդին»,-ասել է նա:

Ըստ Երանոսյանի, կուսակցությունն այժմ 5000 անդամ ունի և դա բավարար է, որ «Միավորված հայերը» լավ արդյունք ցույց տան ընտրություններում:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի:

«Միավորված հայերի» միասնական ցուցակը (29 մարդ) գլխավորում են կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը, Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ Գուրգեն Հովսեփյանը, ինժեներ և իրավաբան Գայանե Անդրեասյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---