Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակչում «Շախտյորը» կխաղա «Վոլինի» հետ, իսկ «Մետալուրգը»` «Կարպատների»

Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակչում «Շախտյորը» կխաղա «Վոլինի» հետ, իսկ «Մետալուրգը»` «Կարպատների»

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին կայացել է Ուկրաինայի 2011/12 Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը:

Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, կխաղա «Վոլինի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա Լուցկում:

Երկրորդ կիսաեզրափակչում իրենց ուժերը կչափեն «Մետալուրգը», որի գույները պաշտպանում են Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը, և «Կարպատները»: Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին Դոնեցկում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---