Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Սամվել Ալեքսանյանին «չթաքնվել կանանց թիկունքում», այլ հանդիպել բանավեճում

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Սամվել Ալեքսանյանին «չթաքնվել կանանց թիկունքում», այլ հանդիպել բանավեճում

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկնել է բանավեճի հրավերը 7-րդ ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով երեկվա միջադեպը ՀԱԿ ներկայացուցիչների հետ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: «Արի մարտի չհանենք մեր թիմերը, այլ դեմ առ դեմ հանդիպենք: Սամվել, պետք չի թաքնվել կանանց թիկունքում»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հեգնանքով նշել է, որ «բանավեճը շաքարի ներմուծում չի, կեղծ օղու ներկրում չի, դա սպառողին խաբել չի»:

ՀԱԿ մամլո ծառայությունը հայտնել է, որ ապրիլի 15-ին 7-րդ ընտրատարածքում հարձակում է կատարվել ՀԱԿ-ից պատգամավորության թեկնածուի վրա: Ըստ հաղորդագրության, հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված Բաբկեն Գալոյանը, ինչպես նաև թեկնածուներ Գայանե Առուստամյանն ու Զոյա Թադևոսյանը:

Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱԿ-ից առաջադրված է 7-րդ ընտրատարածքում, այդ հարձակաման համար մեղադրել է այդ ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին ու ՀՀԿ-ին:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---