Հրանտ Բագրատյանը պատրաստ է «իջեցնել տրամաչափը» և բանավեճի մեջ մտնել ՀՀԿ հետ

Հրանտ Բագրատյանը պատրաստ է «իջեցնել տրամաչափը» և բանավեճի մեջ մտնել ՀՀԿ հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանը պատրաստ է իջեցնել կալիբրը» և բանավեճի մեջ մտնել ՀՀԿ հետ՝ մասնավորապես երկրի նախագահի, վարչապետի և ԿԲ նախագահի հետ: Այս մասին ընդդիմադիր գործիչը հայտարարեց ապրիլի 17-ին մամլո ասուլիսում: Ընդ որում, նա կարևորեց ՀԱԿ քննարկումները սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործման շուրջ: Խոսելով մեկնարկած քարոզարշավի մասին՝ Բագրատյանը տվեց բարձր գնահատական, ասելով, որ «ՀԱԿ-ը թափ է հավաքում»: Նախկին վարչապետը հավելեց, որ ՀԱԿ-ը իշխանության փոխարեն բացատրում է ժողովրդին երկրում ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով առաջիկա օրերի ՀԱԿ ծրագրին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ վաղը լինելու են Արմավիրում, հետո սպասվում է հանրահավաք ապրիլի 20-ին, դրանից հետո քարոզարշավը կշարունակվի Սյունիքում:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---