Տիգրան Պետրոսյանը Դուբայի բաց առաջնությունում բարձրացել է 8-րդ հորիզոնական

Տիգրան Պետրոսյանը Դուբայի բաց առաջնությունում բարձրացել է 8-րդ հորիզոնական

PanARMENIAN.Net - Շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումի Գավաթի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը հաղթել է Շ Կուհեստանիին (Իրան), Ռոբերտ Հովհաննիսյանը` Աբդո Սոմոֆֆային (Լիբանան):

Տիգրան Պետրոսյանը միավորներ է կիսել Նարայան Հոպալի հետ (Հնդկաստան), Կարեն Գրիգորյանը` Վլադիմիր Հակոբյանի, Զավեն Անդրիասյանը` Նիհիլ Շիամի(Հնդկաստան): Ոչ ոքի է ավարտվել նաև Ավետիք Գրիգորյան-Մաքսաթ Ակաբաև (Թուրքմենիա), Վահե Բաղդասարյան-Ե Մոմենի(Իրան) պարտիաները:

3 տուրերից հետո 3 միավորով մրցաշարի առաջատարն է վրացի գրոսայստեր Բաադուր Ջոբավան: Տիգրան Պետրոսյանը 2.5 միավորով 8-րդ հորիզոնականում է, Հակոբյանը, Գրիգորյանը և Անդրիասյանը ես 2.5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 10, 11 և 15-րդ հորիզոնականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---