Ապրիլի 21-ին Ցյուրիխում մեկնարկում է շախմատի մրցաշարը Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև

Ապրիլի 21-ին Ցյուրիխում մեկնարկում է շախմատի մրցաշարը Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Ցյուրիխում տեղի կունենա գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի ճեպազրույցը (Ռուսաստան), շախմատիստները հանդիպումներ կունենան ապրիլի 21-28-ը: Ապրիլի 20-ին ծրագրված է նաև շախմատիստների միջև մարզումային հանդիպում:

Կրամնիկն ու Արոնյանը կհանգստանան ապրիլի 23-ին և 26-ին, հանդիպումները նշանակված են ապրիլի 21, 22, 24, 25, 27 և 28-ին:

Արոնյանն ու Կրամնիկը կխաղան վեց պարտիա ժամանակի դասական վերահսկողությամբ, որը կիրառվելու է հավակնորդների առաջնությունում:

Ավելի վաղ Արոնյանը հայտնել է, որ այդ մրցաշարին լուրջ է վերաբերվում, ինչպես ցանկացած այլ հանդիպման. «Կփորձեմ պատրաստ լինել: Հուսով եմ` նաև լավ կխաղամ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---