Բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը Կալիֆորնիայում մենամարտ կանցկացնի Էդվին Սոլիսի դեմ

Բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը Կալիֆորնիայում մենամարտ կանցկացնի Էդվին Սոլիսի դեմ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, ապրիլի 28-ին մենամարտ կանցկացնի Էվին Սոլիսի դեմ (Մեքսիկա):

Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, մենամարտը տեղի կունենա Կալիֆորնիայում` երկրորդ կիսաթեթև քաշային կարգում`բռնցքամարտի շոուի շրջանակներում, որը կազմակերպել է Top Rank փրոմոութերական ընկերության կողմից:

Սարուխանյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 4 մենամարտ և բոլորում էլ հաղթանակ տարել` 2-ը նոկաուտով: Նրա մրցակիցը նոկաուտով 3 հաղթանակ է տարել և մեկ պարտություն կրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---