Արևմտյան ԶԼՄ-ներն Ադրբեջանն ընկալում են որպես գումար վաստակելու հեշտ միջոց

Արևմտյան ԶԼՄ-ներն Ադրբեջանն ընկալում են որպես գումար վաստակելու հեշտ միջոց

PanARMENIAN.Net - «Արևմտյան ԶԼՄ-ներն Ադրբեջանն ընկալում են որպես գումար վաստակելու հեշտ միջոց»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, համաշխարհային ասպարեզում տեղեկատվական պայքարն ընթանում է փոփոխական հաջողությամբ: Ի տարբերություն Հայաստանի, որոշ արևմտյան երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան, ադրբեջանական հոդվածներ են տպագրում միայն խոշոր հոնորարների դիմաց: Իրականում բոլորը հասկանում են, թե ինչ դրության մեջ են ԶԼՄ-ներն Ադրբեջանում, ընդգծել է Մելիք-Շահնազարյանը: Նա նշել է, որ պարբերաբար այդ նույն ԶԼՄ-ներում վերլուծություններ են հրապարկվում հանրապետությունում իրավիճակի մասին, որտեղ Ադրբեջանն ամենևին էլ «պարզերես դուրս չի գալիս»: Մարդկանց իրավունքների խախտումները, մասնավորապես խոսքի ազատության բացակայությունը, ազգային փոքրամասնությունների, լրագրողների ճնշումները: Հատկանշական է, որ ընդամենը երեկ դաժանորեն ծեծել են լրագրողի, ով նկարահանել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության աշխատողների կողմից տները քանդելը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հինգշաբթի օրը դատապարտել են ադրբեջանական ոստիկանների և պետական ընկերության պահակների կողմից լրագրող Իդրակ Աբասովին ծեծի ենթարկելը:

«Այն փաստը, որը պահակները և ոստիկաններն Աբասովին ծեծել են օրը ցերեկով, Ադրբեջանում լրագրողների դեմ գործողությունների անպատժելիության ապացույց է»,- ասում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Հյուման ռայթս ուոտչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ծառայության տնօրեն Հյու Ուիլյամսոնը: Եվրոպական հեռարձակողների միությունը չպետք է աչք փակի ադրբեջանական իշխանությունների կողմից ԶԼՄ-ների դեմ բռնության դեպքերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---