ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության կողմնակիցները բերում են ազնիվ, բայց ոչ այնքան համոզիչ փաստարկներ: Այդ մասին գրում է գերմանական "Leipziger Volkszeitung" թերթը: Իհարկե, Թուրքիայի ինտեգրումը ԵՄ-ին կնպաստի այդ երկրի քաղաքական կայունացմանը: Սակայն արդյո՞ք դա լավ է Եվրամիության համար,-հարց է տալիս թերթը: Անդամակցության դեպքում Թուրքիան կդառնա ԵՄ բնակչության ամենամեծ քանակը ունեցող երկիր: Դա նշանակում է, որ ԵՄ Նախարարների խորհրդում Թուրքիան մեծ կշիռ կունենա, իսկ Եվրոպական խորհրդարանում ներկայացված կլինի պատգամավորների ամենաբազմանդամ խմբով: Դժվար թե կարելի է ենթադրել, որ այսօր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը կողմ հանդես եկող երկրները կհամաձայնվեն ուժերի նման տեղաբախշման հետ, կարծում է թերթը: Ավելին, նոր երկրների անդամակցումը ԵՄ-ին կնշանակի նաեւ Եվրոպական Միության տարածքի ընդլայնում: Թուրքիայի անդամակցության դեպքում Եվրամիությունը սահմանակից կդառնա Սիրիային, Իրաքին, Իրանին, Ադրբեջանին եւ Վրաստանին, այսինքն ճգնաժամային տարածաշրջաններին, գրում է գերմանակն թերթը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---