Նիկոլ Փաշինյան. Երբ վերցնում եք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է

Նիկոլ Փաշինյան. Երբ վերցնում եք  քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում այժմ տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն հորդորել է հավաքվածներին չվախենալ և չհավատալ, թե ընտրախցիկներում տեղախցիկներ կան. «Մենք ձեզնից չենք ակնկալում, որ պայքարեք օլիգարխիայի դեմ: Երբ ձեր դուռը ծեծեն ու հարցնեն, թե ում եք ընտրելու, ասեք, որ ՀՀԿ-ի օգտին եք քվեարկելու: Բայց երբ վերցնում եք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է»:

Փաշինյանը հորդորել է մարդկանց չվախենալ և չհավատալ, թե ընտրախցիկներում տեղախցիկներ կան: «Հեղափոխությունը», նրա խոսքով, տևելու է 30 վայրկյան:

«Ուրեմն, կեցցե հայկական հեղափոխութունը, կեցցե մեր Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ Հայաստանում», – ասել է Փաշինյանը:

Նրա ելույթի ժամանակ հարթակ են բարձրացել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ, որոնք կրում էին «30 վայրկյան» գրառումով շապիկներ:

9  20.04.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---