Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը

Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Քառորդ եզրափակչում Ռուսլան Բասիևը կմենամարտի թուրք Թահա Ակգյուլի դեմ Այսօր՝ ապրիլի 21-ին, Սոիֆիայում, որտեղ անցնում է ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ դուրս կգա ծանրքաշային Ռուսլան Բասիևը:

Քառորդ եզրափակչում Ռուսլան Բասիևը կմենամարտի թուրք Թահա Ակգյուլի դեմ: Այս մրցաշարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն 1-2 տեղերը զբաղեցրած ըմբիշները:

Նշենք, որ առաջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից արդեն օլիմպիական ուղեգիր են նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ):

Եզրափակչում Նուրմագոմեդովը 3:0 հաշվով հաղթեց թուրք Իբրահիմ Բոլուկբաշիին, իսկ Սաֆարյանը գրավեց երկրորդ տեղը:

Լոնդոն կմեկնի նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), որն այդ իրավունքը ստացել է դեռ 2011թ. Ստամբուլի աշխարհի առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---