Վենետիկի քաղաքապետը համոզված է, որ Երևանի հետ կարող են համագործակցել ոչ միայն մշակույթի ոլորտում

Վենետիկի քաղաքապետը համոզված է, որ Երևանի հետ կարող են համագործակցել ոչ միայն մշակույթի ոլորտում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երևանի և Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին «Երևանի և Վենետիկի միջև քույրացման վերաբերյալ» համաձայնագիր: Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր և իրականացնել փոխշահավետ գործակցային միջացառումներ: «Երևանում ներդրումների ներգրավման բավականին լայն դաշտ ունենք և պատրաստ ենք քննարկել տարբեր ծրագրեր: Այդ համատեքստում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը` ներդրողների ներգրավման հարցում և, վստահ եմ, որ մեր քաղաքների միջև գործակցության լայն հեռանկարներ կան»,– նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենետիկի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանն ու Վենետիկը կարող են և պետք է համագործակցեն ոչ միայն մշակութային, զբոսաշրջության, այլև տնտեսական տարբեր ոլորտներում։

Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Վենետիկի քաղաքապետը տիկնոջ հետ շրջել է գիշերային Երևանով: Ջորջիո Օրսոնին իր հիացական տպավորությունն է փոխանցել Մարգարյանին և ընդգծել է, որ թեև ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երևանում է ու դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ արդեն հիացած է Երևանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, Տարոն Մարգարյանն իր հերթին հրավիրել է Ջորջիո Օրսոնիին մեկ անգամ ևս այցելել Երևան, որի շրջանակում երկու քաղաքապետերը հնարավորություն կունենան առավել մանրամասն քննարկելու Երևանի և Վենետիկի համագործակցության ոլորտներն ու ապագա ծրագրերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---