ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՀԵԹԵԹ ԵՆ ԳՏՆՈՒՄ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ»-Ի ՀԵՏ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՐՄԱՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾԱՎԱԼԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանն անհեթեթ է անվանել վերջերս Բաքվում ԼՂՀ հեռահաղորդակցային ցանցի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի դեմ ծավալված քարոզարշավը` աշխարհի մի շարք երկրների ընկերությունների հետ ֆիրմայի համագործակցության առնչությամբ: Ինչպես «Արմինֆո» գարծակալությանը հայտարարել է Դ.Միքայելյանը, Լեռնային Ղարաբաղը վաղուց կայացել է տնտեսական առումով եւ կառավարության ջանքերն ուղղորդված են առավելագույն ներդրումային կլիմայի ստեղծմանը, ինչից էլ օգտվում են տարբեր արտասահմանյան ընկերությունները` վստահ լինելով փոխշահավետ համագործակցության առնչությամբ: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի տնտեսություն օտարերկրյա կապիտալի ներդրումները հասնում են 50 մլն դոլարին: «Ղարաբաղ Տելեկոմը» ԼՂՀ տնտեսություն ամենախոշոր ներդրողներից մեկն, տեղեկացրել է կառավարության խոսնակը: Ընդսմին նա նշել է, որ կապի արդյունավետ համակարգը պետությունների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորման ազդեցիկ գործոն է, եւ դրա գործունեության խոչընդոտումը, առնվազն հակամարդկային է: Բաքվի դիրքորոշումը, Դ.Միքայելյանի խոսքերով` հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների ավանդական քաղաքականության արդյունքը` ուղղորդված Լեռնային Ղարաբաղում բոլոր դրական երեւույթների պարսավմանը: Հիշեցնենք, որ Բաքվի աղբյուրների տեղեկացմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ հարավ-կորեական «Դեու Յունիթել» ընկերության Տաշքենտի գրասենյակի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի կնքումն առաջացրել է Ադրբեջանի իշխանությունների ծայրահեղ դժգոհությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---