Եվրոպայի ձյուդոյի առաջնության վիճակահանությունն անսովոր կլինի

Եվրոպայի ձյուդոյի առաջնության վիճակահանությունն անսովոր կլինի

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին «Մալախիտ» հյուրանոցում տեղի կունենա Եվրոպայի ձյուդոյի առաջնության վիճակահանությունը:

Չելյաբինսկում 2012-ի ԵԱ կազմակերպիները որոշում են ընդունել սովորական ընթացակարգն անցկացնել անսովոր միջավայրում; Առաջին անգամ վիճակահանությունը տեղի կունենա շուոի էլեմենտներով: Չելյաբինսկում ձյուդոյի առաջնության մասնակիցներին սպասում է անսովոր վիճակահանություն:

Վիճակահանության մեջ կավելանան պարահանդեսային պարերով և չիրլիդինգով համարներ: Անսովոր վիճակահանությունից բացի հետաքրքիր կլինեն նաև հաղթողների համար գավաթները, որոնք պատրաստել են հարավուրալյան վարպետները: Չելյաբինսկի շրջանի փոխնահանգապետ Վադիմ Եվդոկիմովի խոսքով, երբ Ձյուդոյի եվրոպական միության ներկայացուցիչները տեսել են պարգևները, զարդարված ոսկեզօծ գրավյուրայով, նրանք փոշմանել են, որ նման մեդալներ չեն պատվիրել չեմպիոնների համար:

Առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դավթյանը (60 ք/կ), Արմեն Նազարյանը (66ք/կ), Արտյոմ Բաղդասարյանը (81 ք/կ), Գայանե Հարությունյանը (48 ք/կ), Ժաննա Ստանկևիչը (57 ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---