Նախընտրական բանավեճ. Որո՞նք են կանանց առջև ծառացած առաջնային խնդիրները

Նախընտրական բանավեճ. Որո՞նք են կանանց առջև ծառացած առաջնային խնդիրները

PanARMENIAN.Net - «Կին առաջնորդ ֆորումը» և Ազգային ժողովրդավարության ինստիտուտը այսօր բանավեճ էին կազմակերպել ԱԺ 2012 ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված կանանց համար: Կուսակցության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները կանանց առջև ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին:

«Ժառանգության» ներկայացուցիչ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ «Ժառանգությունը» չի առանձնացնում ու չի ընդունում կին-տղամարդ սեգրեգացիան և դրա վառ ապացույցն այն է, որ հենց իրենց կուսակցությունն է ստեղծել ուժեղ կին պատգամավորի մոդելը. «Ժառանգություն» կուսակցության ծրագրի դրույթներն այնպես են արված, որ ոչ մեկը լուսանցքից այն կողմ չհայտնվի»:

ՀՅԴ ներկայացուցիչ Նվարդ Մանասյանը, խոսելով Դաշնակցության ֆեմինիստական պլատֆորմի մասին, ասաց, որ այդ ծրագրով նախատեսվում է մեծացնել կանանց մասնակցությունը տնտեսական և քաղաքական կյանքում:

ՀԱԿ ներկայացուցիչ Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք 11 հայեցակարգ են ներկայացրել` կապված կանաց մասնակցությանը կրթական, առողջապահական, իրավավական և այլ ոլորտներում. «Մեր կուսակցության ծրագրում նախատեսվում է մենաշնորհների վերացում, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մենաշնորհների»: Այսօր կանանց մասնակցությունը խորհրդարանում պարտադիր 20 տոկոսի փոխարեն` 8 տոկոս է:

ՄՀԿ ներկայացուցիչ Սիմա Իսկանդարյանը կարևորեց ընտանիքի դերի բարձրացումը հասարակության մեջ, հետո նոր կնոջ սոցիալական դերի բարձրացումը. «Այսօր մենք ունենք աղքատության ֆեմինիզացում, քանի որ բոլոր այն ոլորտներում, որոնցում ներգրավված են կանայք, աշխատավարձերը շատ ցածր են»:

ՀԴԿ ներկացացուցիչ Ժասմինա Միանսյանն ասաց, որ կանայք խորհրդարանում մաքրության գործով պետք է զբաղվեն. «Քաղաքի մաքրությունը օրենքի ուժ պետք է ստանա, դրանում պետք է նաև ներգրավենք ԶԼՄ-ներին»:

ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը որպես խնդիր առանձնացրեց աղջիկների դաստիարակությանը սկսած մանկապարտեզից, ինչպես ենք մենք պատրաստում նրանց հասարակական-քաղաքական կյանքին. «Այսօր ունենք կարծրացած մտածելակերպի խնդիր, հարցն այն է, թե ինչքանով են կանայք պատրաստ և ուզում մասնակցել հասարակական, քաղաքական կյանքին, ինչքանով են պատրաստ կոտրել այդ կարծրատիպերը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---