ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ «ՉԻ ԹՈՂՆԻ» ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) «մտադիր չէ հայ զինծառայողներին թողնել Բաքու` ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է ՂԱԿ-ի առաջնորդ Ակիֆ Նաղին: Ընդսմին նա բողոք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար գեներալ Չարլզ Վոլդի վերջերս արված այն հայտարարության կապացությամբ, որ Ադրբեջանը կստեղծի բոլոր պայմանները զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության համար: Նաղիի խոսքերով` «նման հայտարարությունները մեզ համար ոչինչ չեն նշանակում», եւ Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը թույլ չի տա հայ զինվորականներին ժամանել Բաքու:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---