Գագիկ Ծառուկյան. Ես համոզված եմ, որ Լոնդոնում մեր հավաքականն էլ ավելի լավ է ելույթ ունենալու, քան Պեկինում

Գագիկ Ծառուկյան. Ես համոզված եմ, որ Լոնդոնում մեր հավաքականն էլ ավելի լավ է ելույթ ունենալու, քան Պեկինում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 25-ին հանդիպել է մարզական աշխարհի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր Լոնդոնի Օլիմպիական խաղերին, որոնց մեկնարկին մնացել է 93 օր: Ամառային խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին, և կմասնակցեն 205 երկրների մարզիկներ, որոնք կպայքարեն 31 մարզաձևերում:

Հայաստանն արդեն ունի 18 ուղեգիր, այն դեպքում, երբ դեռ վարկանշային մրցաշարերը դեռ չեն ավարտվել, և հայ մարզիկները շարունակում են պայքարել Օլիմպիական ուղեգրերի համար:

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր, ծանրորդ Առաքել Միրզոյանը բոլոր մարզիկների անունից շնորհակալություն հայտնեց Օլիմպիական կոմիտեին, որը «մեզ օգնում է ամեն ինչով: Կաշխատենք Լոնդոնից վերադառնալ ոչ թե մեկ, այլ մի քանի ոսկե մեդալներով»:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշեց, որ ցանկացած հայ ոգևորվում է մարզիկների հաջողություններով: «Շատ հաճելի է, որ փոքր ազգ լինելով` մեր մարզիկները մեդալներ են բերում, ու մեր ազգի պատիվը բարձր են պահում: Ես համոզված եմ, որ Լոնդոնում մեր հավաքականն էլ ավելի լավ է ելույթ ունենալու, քան Պեկինում»,- նշել է Ծառուկյանը:

Նրա խոսքով, այսօր դեռ շատ բան կա անելու սպորտի բնագավառում, պետք է նոր մարզադպրոցներ կառուցել, որտեղ կմարզվեն բազմաթիվ երեխաներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---