Հայ լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը Հայաստանում նշեց 80-ամյակը

Հայ լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը Հայաստանում նշեց 80-ամյակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցավ Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում:

Այն կազմակերպել էր ազգային Օլիմպիական կոմիտեն: Միջոցառմանը ցուցադրվեց Էդվին Գրիգորյանի ֆիլմը, որը պատմում էր հայ լեգենդար բռնցքամարտիկի անցած ճանապարհի մասին:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց Ենգիբարյանին` մաղթելով երկար ու առողջ տարիների կյանք. “Մենք դեռ անցած տարի, երբ Երևանում բռնցքամարտի դպրոցը կոչվեց Ենգիբարյանի անվամբ` պայմանավորվեցինք, որ այս տարի մեր շատ սիրելի մարզիկը ԱՄՆ-ից կգա Հայաստան և միասին կնշենք նրա տարեդարձը”:

Ենգիբարյանին շնորհավորական ուղերձներ էին հղել մի շարք կառույցներ, այդ թվում նաև Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան:

4  25.04.12 - Բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---