ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խումբը քննարկել է նախընտրական խնդիրները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, որին մասնակցել են ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: PanARMENIAN.Net ին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հանդիպման օրակարգը ձեւավորվել էր ՀԿ-ներից եւ կուսակցություններից ստացված հարցադրումներով:

Քննարկվել են ընտրողի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսեւորումները: Որոշվել է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սահմանված կարգով կդիմի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը` պարզաբանումներ ստանալու և միջոցներ ձեռնարկելու համար:

ԱԺ նախագահը` վեց ամսից ավելի հանրապետությունից բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգ վերաբերյալ, մատնանշել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրեքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, տեղեկացրել, որ ՀՀ տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ նույնքան ժամկետով բնակվող Հայաստանի քաղաքացին ինքն է պարտավոր այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը, որը յոթն օրվա ժամկետում այդ մասին պաշտոնապես հայտնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին: Անդրադառնալով նախընտրական գործընթացների մեջ դպրոցներին ներքաշելու խնդրին` Նիկոյանը պատրաստակամություն է հայտնել դիմելու ՀՀ կրթության եւ գիտության նախարարին` օրենքի պահանջի խախտումներն բացառելու համար:

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ ԿԸՀ նախագահն ու ՀՀ ոստիկանության պետը` կապված հեռախոսով քվեաթերթիկը լուսանկարելու և ապա խոստացված քվեն որպես ապացույց ցույց տալու հետ, ընտրությունների նախօրեին հեռուստատեսությամբ կզգուշացնեն քաղաքացիներին դրա քրեորեն պատժելի լինելու մասին:

Մտավախություն է հնչել` կապված օքսիդացվող կնիքների հետ, որ համաձայն դրանք օքսիդանում են ոչ թե 12, այլ 3-4 ժամից, ինչը հնարավորություն կտա ընտրողին քվեարկության մասնակցել մի քանի անգամ: Արձանագրվել է, որ այդ անհանգստությունն անհիմն է, քանի որ այդ դեպքում հազարավոր ընտրողներ կարող են ականատես լինել վաղաժամ օքսիդացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---