ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ն իր զեկույցում չի գրանցել ընտրական օրենսդրության կոպիտ խախտումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ն իր զեկույցում չի գրանցել ընտրական օրենսդրության կոպիտ խախտումներ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻ դիտորդների առաքելությունը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը: ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ն իր զեկույցում չի գրանցել ընտրական օրենսդրության կոպիտ խախտումներ:

Զեկույցում նշվել են կուսակցությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես` իշխող ՀՀԿ-ի կողմից, երբ դպրոցներում անցկացվել է նախընտրական քարոզարշավ:

Բացի այդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻ երկարաժամկետ դիտորդները արձանագրել են ԲՀԿ-ի կողմից տրակտորների բաժանում Հայաստանի մի շարք մարզերում` նախընտրական քարոզարշավը սկսելուցղ հետո, ինչը կարելի է դիտարկել որպես ընտրական օրենսդրության խախտում:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանմանը, ապա զեկույցում ընդգծվում է, որ սկսած ապրիլի 8-ից` նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից, էականորեն նվազել է կառավարության և նախագահյի գործունեության լուսաբանումը և ԶԼՄ-ներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նախընրական քարոզարշավի հիմնական մասնակիցների վրա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---