ԵՄ երկրների քաղաքական գործիչները մտադիր են EURO-2012-ի ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա

ԵՄ երկրների քաղաքական գործիչները մտադիր են EURO-2012-ի ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների ազդեցիկ քաղաքական գործիչները մտադիր են ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա՝ բանտում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ կոպիտ վերաբերմունքի մասին պնդումների պատճառով:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ մտադիր չէ ամռանը մեկնել Ուկրաինա, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես դիտարկում է բոյկոտի հնարավորությունը: Մայիսի 11-12-ին ծրագրված այցը Ուկրաինա չեղյալ է հայտարարել նաև Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի դեսպանին և պահանջել բացատրել Տիմոշենկոյի հետ կատարվածը:

Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպումների բոյկոտը «սառը պատերազմի մեթոդների» կրկնություն է:

1980 թվականին արևմտյան երկրները բոյկոտեցին Օլիմպիադան Խորհրդային Միությունում, որի մասն էր կազմում Ուկրաինան` ի նշան Աֆղանստան խորհրդային ներխուժման դեմ բողոքի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---