Արամ Մանուկյան. Արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կստանա 50+1% քվե

Արամ Մանուկյան. Արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կստանա 50+1% քվե

PanARMENIAN.Net - Թիվ 4-րդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ԱԺ պատգամավորություն թեկնածու, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով ՀԱԿ-ի խորհրդարան անցնելու շանսերն, ասաց. «ՀԱԿ-ը թիվ մեկ հնարավորությունն ունի: Իսկ ՀՀԿ-ն անգամ երրորդ-չորրորդ տեղի շանսեր չունի: Արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում ՀԱԿ կհավաքի 50+1% ձայներ»: Նա ավելացրեց, որ գուցե իր տվյալները կիրառելի են միայն Արաբկիրի համար: Արամ Մանուկյանը նաև նշեց, որ այսօրվա խորհրդարանում 80-ից ավելի միլիոնատեր կա, և նույնքան մարդ, որոնք տարիներ շարունակ մի բառ չեն արտասանել և չգիտեն ինչ է պառլամենտարիզմը:

«Դա մեր ժողովրդի դժբախտությունն է: Խորհրդարանը լցված է մարդկանցով, որոնց կանչում են այս կամ այն հարցի համար քվեարկելու: Եթե ժողովուրդը չկարողանա խորհրդարան ուղարկել գրագետ մարդկանց, ուրեմն վայն եկել է մեզ տարել»,-ասաց նա և հավելեց, որ եթե քաղաքական ուժերն ու ժողովուրդը խոհեմ լինեն և նորմալ մարդկանց ուղարկեն խորհրդարան, ապա կշահի Հայաստանը:

Նա նաև նշեց, որ ուղիղ կապ է տեսնում ԱԺ-ի անգրագետ պատգամավորների և երկրում առկա ամենատարբեր խնդիրների միջև՝ արտագաղթից մինչև գնաճ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---