ԲԱՔՎՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպայի սպանության վերաբերյալ գործի քննությունը չի ընթացել օրենքի խստիվ պահպանմամբ: Այդ մասին, ադրբեջանական «525» թերթի հաղորդագրության համաձայն, Բաքվում լրագրողներին է հայտարարել մեղադրյալի փաստաբան Ադիլ Իսմայլովը, որը օրերս է վերադարձել Հունգարիայի մայրաքաղաքից: Նրա դժգոհությունը, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ իր պաշտպանյալին չեն տրամադրել ադրբեջաներեն լեզվից թարգմանիչ, եւ նա ստիպված է եղել ռուսերեն ցուցմունքներ տալ: Դրանից բացի, փաստաբանի կարծիքով, հունգարական հեռուստաալիքները կողմնակալ հաղորդումներ են հեռարձակել այն մասին, որ Սաֆարովը նախկինում խոստովանել էր, թե Հունգարիա էր ժամանել հայերին սպանելու միակ նպատակով: Իսկ այժմ, կարծում են հունգարական ԶԼՄ-ները, նա հերքում է իր ցուցմունքները` փորձելով ձգձգել քննությունը: Այս ամենը, գտնում է փաստաբանը, հորինվել եւ տարածվել է հենց քննության կողմից` թույլ տրված թերություններն արդարացնելու նպատակով: Նրա խոսքերով, Ռամիլ Սաֆարովին ներկայացվել է մեղադրանք Հունգարիայի ՔՕ 166 հոդվածի 4 կետերով: Առաջին կետը պատասխանատվություն է նախատեսում նախապես ծրագրված սպանության համար, երկրորդը` ստոր մղումներով սպանության, երրորդը` առանձնակի դաժանության, չորրորդը` մի քանի մարդու նկատմամբ մահափորձի համար: Սպասվում է, որ քննությունը կավարտվի այսօր կամ վաղը: Ինչ վերաբերում է դատի ժամկետին, ապա, Իսմայլովի խոսքերով, այն կսկսվի սեպտեմբերից ոչ շուտ եւ կարող է տեւել մոտ երկու ամիս:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---