ՀԱԿ անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հետ

ՀԱԿ անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հետ

PanARMENIAN.Net - Թիվ 6 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը և նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրաչյա Աղաբեկյանն այսօր հանդիպել են երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդ Ռումինիայից ժամանած Անդրեա Մոկանուի հետ:

ՀԱԿ անդամ Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ շտաբի ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդին են ներկայացրել թիվ 6 ԸԸՀ-ի` գոյություն չունեցող շենքերում գրանցված մարդկանց շրջանում քարոզչություն իրականացնելու խոչընդոտների առկայության վերաբերյալ իրենց դիմումի արձագանքը, ինչպես նաև գործի հետագա ընթացքը: Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին նաև տեղեկացրել են, որ ընտրացուցակներում առկա է 252 մահացած անձանց անուններ, որոնցից ցուցակներից հանվել է միայն 92-ի տվյալները:

Դիտորդին է ներկայացվել նաև ոստիկանության արձագանքը` կալանավորների և զինծառայողների վերաբերյալ Պողոսյանի շտաբի կողմից իրենց ուղղված դիմումին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը նաև տեղեկացել է մի շարք բնակարաններում անհայտ անձանց գրանցումների բազմաթիվ փաստերի մասին: Մասնավորապես, որ ընտրացուցակներում` տարբեր հասցեներով գրանցված բազմաթիվ անհայտ անուներ կան, որոնց այդ բնակարանների սեփականատերերը չեն ճանաչում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---