«Բարգավաճ Հայաստանի» և ՀԱԿ-ի «ամուսնությունը» երկար չի տևի, կարծում է Ռուբեն Հակոբյանը

«Բարգավաճ Հայաստանի» և ՀԱԿ-ի «ամուսնությունը» երկար չի տևի, կարծում է Ռուբեն Հակոբյանը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը զարմանքով է նշել ընտրություններից առաջ կոալիցիոն ԲՀԿ-ի և ընդդիմադիր ՀԱԿ-ի համագործակցությունը՝ այդ միությունը համեմատելով ֆիկտիվ ամուսնության հետ: «Համոզված եմ, որ այդ ամուսնությունը շատ երկար չի տևի և շուտով բաժանման ականատես կլինենք»,-հեգնանքով նկատել է նա:

Ընդ որում «Ժառանգության» փոխնախագահը նկատել է, որ քաղաքական իմաստով ՀԱԿ-ը ոչինչ չի շահի այդ միությունից: Հակոբյանի խոսքով, այդ միության միջոցով ԲՀԿ-ն կարողացավ ստիպել ՀԱԿ-ին լռել, իսկ «ՀԱԿ-ը հնարավորություն ստացավ անցկացնելու լավ, ճոխ նախընտրական քարոզարշավ»:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, արդյոք այդ բառերն այդ ուժերին ուղղված մեղադրանքներ են, Հակոբյանը միայն կոչ է արել հիշել, թե ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հասցեին ինչ մեղադրանքներ էր հնչեցնում այս տարիների ընթացքում` ԲՀԿ առաջնորդին և նրա թիկնապահներին մարդասպաններ կոչելով, և այսօրվա լռությունը:

Հակոբյանը նաև ընդգծել է, որ ժամանակին ՀԱԿ-ը առաջարկում էր Սերժ Սարգսյանին համագործակցել Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-ի դեմ պայքարում, սակայն առաջարկն այդպես էլ չընդունվեց: «Այս սցենարն առաջարկվել է ԲՀԿ կողմից և ընդունվել է»,-նկատել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---