«Հրազդանի» լուսավորության բարելավման վրա կծախսվի մոտ 550 հազար դոլար

«Հրազդանի» լուսավորության բարելավման վրա կծախսվի մոտ 550 հազար դոլար

PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզադաշտում շարունակվում են իրականացվել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ: Այն նախապատրաստվում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

Հանդերձարանների, հանրային տարածքների եւ այլ ենթակառուցվածքների նորոգման ու ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանեցման աշխատանքերին զուգահեռ օրերս կսկսվեն նաև մարզադաշտի լուսավորության եւ լուսատախտակների հետ կապված աշխատանքերը: Լուսավորության հետ կապված աշխատանքները կիրականացնի աշխարհահռչակ General Electric ընկերությունը, իսկ լուսատախտակների հետ կապված աշխատանքները` այդ ոլորտում աշխարհում հայտնի Shenzen Topled Optotech Co. Ltd ընկերությունը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Լուսավորության բարելավման աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի մոտ 550 հազար դոլար: Լուսատախտակի փոխարինման աշխատանքների գումարը կկազմի 330 հազար դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---