Խորհրդարանական ընտրություններ. Հայաստան են ժամանում ԱՊՀ կարճաժամկետ դիտորդները

Խորհրդարանական ընտրություններ. Հայաստան են ժամանում ԱՊՀ կարճաժամկետ դիտորդները

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդների առաքելությունը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների դիտարկումը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին առաքելության շտաբից, ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը կայացել է կարծիքիների փոխանակում գալիք ընտրությունների ընթացքի վերաբերյալ:

Բացի դրանից, ինչպես ասվում է առաքելության հաղորդագրությունում. «Մասնավորապես, առաքելության ղեկավարը դրական է գնահատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքն ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար և նշել նախընտրական քարոզչության հանգիստ ընթացքը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանի հետ հանդիպումներում առաջարկվել է քննարկել հարցեր, որոնք կապված են ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների հետ: Գարկունը տեղեկացվել է պետական իշխանության, տեղի ինքնակառավարման մարմինների և ընտրական հանձնաժողովների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ձգտման մասին, որոնց արդյունքները վստահություն կներշնչեն Հայաստանի քաղաքացիներին:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, խորհրդարանական ընտրություններն ընթանում են նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:

Առաքելությունը կարծում է, որ նոր ԸՕ ընդունումն ուղղված է ընտրական համակարգի կատարելագործմանը, այդ թովում արդար քաղաքական մրցակցության համար լրացուցիչ երաշխիքների ստեղծմանը, քաղաքական կուսակցությունների գործունեության ակտիվացմանը և ընտրական գործընթացում նրանց մասնակցությանը, ընտրական գործընթացների լիբերալիզացմանը և ժողովրդականությանը»:

ԿԸՀ նախագահը, անդամները, օգտագործելով ԶԼՄ-ների հնարավորությունները, բացատրել են էլեկտորատին ԸՕ դրույթները: Այդ նպատակով անցկացվել են համաժողովներ, սեմինարներ, «կլոր սեղաններ» քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում արտասահմանյան փորձագետների:

Առաքելությունը նշում է ակտիվ քարոզարշավը, որը սկսվել է 2012-ի ապրիլի 8-ին:

Քաղաքական կուսակցությունները, կուսակցական դաշինքը, պատգամավորի թեկնածուներն ընտրողների ձայների համար օգտագործում են պայքարի տարբեր ձևեր և մեթոդներ:

Նախընտրական քարոզարշավի յուրահատկությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների բարձր ակտիվությունն է, մեծ քանակությամբ հանրահավաքների, ժողովների, ընտրողների հետ հանդիպումների անցկացումը:

Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, թեկնածուների վստահված անձինք ակտիվ օգտագործում են քարոզչական աշխատանքում հանրապետական հեռուստաալիքների հայտնի հեղինակային ծրագրերի հնարավորությունները:

ԱՊՀ դիտորդները ներկա են եղել քաղաքական կուսակցությունների և կուսական դաշինքի կողմից անցկացված հանրահավաքներին:

Քաղաքական կուսակցությունների և կուսակցական դաշինքի, պատգամավորների թեկնածուների հավասար իրավունքների ապահովման նպատակով ՏԻՄ ղեկավարները նրանց անվճար տեղեր են հատկացրել քարոզչական պաստառները փակցնելու համար:

ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ընտրական գործընթացի ընթացքը, տեղեկացնում են կուսակցությունների և կուսական դաշինքի քարոզչական գործունեության, ընտրական հանձնաժողովների, միջազգային դիտորդների աշխատանքի մասին:

ԶԼՄ-ների կողմից քաղաքական կուսակցությունների և կուսակցական դաշինքի գործունեության լուսաբանման դիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ ԶԼՄ-ներում քաղաքական կուսակցություններին և դաշինքին հավասար հասանելիություն տրամադրելն ընդհանուր առմամբ ապահովվում է: Տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ներում նրանց գործունեության լուսաբանումն իրականանում է հավասար պայմաններում և մոտավորապես հավասար ծավալով:

Հայաստան են ժամանում ԱՊՀ կարճաժամկետ դիտորդները, ովքեր ծանոթանալու են ընտրությունների նախապատրաստման և անցկացման շուրջ ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ, իսկ քվեարկության օրը հետևելու են քվեարկության ընթացակյարգին և ներկա են լինելու ձայների հաշվարկի ժամանակ:

Ընտրությունների դիտարկումն իրականացնելու են 173 դիտորդներ ԱՊՀ-ից բոլոր ընտրատարածքներում:

Առաքելությունը ՀՀ-ում ընտրական քարոզչության դիտարկման արդյունքների գնահատականները և հետևությունները ներկայացնելու է ընտրություններից հետո»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---