4  06.05.12 - ԱԺ ընտրություններ. վարչապետ Տիգրան Սարգսյանը

Վարչապետ. Այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկը մեր նորանկախ պետության պատմության մեջ

Վարչապետ. Այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկը մեր նորանկախ պետության պատմության մեջ

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական տարածքի 10/21 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ քվեարկել է Հայաստանի պայծառ ապագայի համար: «Ես եկել եմ տոնական տրամադրությամբ իմ ընտանիքի հետ: Առաջին հերթին մենք ակնկալում ենք, որ ընտրություններին կմասնակցեն ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիները: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինական դաշտում , թույլ չտրվեն խախտումներ և համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ դրանք լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---