ԵԽԽՎ նախկին փոխնախագահը կարծում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը լավ է կազմակերպված

ԵԽԽՎ նախկին փոխնախագահը կարծում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը լավ է կազմակերպված

PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության անդամ, Չեխիայից ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Աննա Չուրդովան կարծում է, որ Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընտրական գործընթացը լավ է կազմակերպված: «Մենք Երևանում և Աբովյանում արդեն այցելել ենք 8 ընտրատեղամասեր, որտեղ նկատվում է մեծ ակտիվություն Չեխիայում ընտրությունների համեմատ: Մենք նախատեսում ենք այցելել ևս 6 ընտրատեղամասեր»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է նա:

Ինչպես նշել է Աննա Չուրդովան, սրանք Հայաստանում արդեն երրորդ ընտրություններն են, որտեղ նա հանդես է գալիս որպես դիտորդ: «Անցած խորհրդարանական ընտրությունների համեմատ կարող եմ ասել, որ առաջընթաց կա հենց գործընթացի կազմակերպման առումով»,- ասել է նա:

Դրա հետ կապված դիտորդը հավելել է, որ իր կողմից ուսումնասիրված Հայաստանի Ընտրական օրենսգիրքը փոփոխություններ է կրել և հիմա համապատասխանում է ներկայացված չափանիշներին, ավելին, նրա որոշ դրույթներ նույնիսկ ավելի լավն են, քան Չեխիայի ԸՕ-ում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---