Ուկրաինայի կազմկոմիտեն տեղեկություն չունի, որ որևէ ֆուտբոլային թիմ հրաժարվել է մասնակցել ԵԱ-ին

Ուկրաինայի կազմկոմիտեն տեղեկություն չունի, որ որևէ ֆուտբոլային թիմ հրաժարվել է մասնակցել ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն Ուկրաինայում կկայանա ինչպես պլանավորվել է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում EURO-2012 ՈՒԵՖԱ մրցաշարի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:

«Ի՞նչ բոյկոտ: Մրցաշարը կկայանա անկախ ցանկացած եղանակից: Ցանկանում եմ նշել, որ խոշոր մարզական իրադարձությունների բոյկոտը, մասնավորապես, EURO-2012-ի, իրավաբանական կամ քաղաքական հարցերի լուծման լավագույն միջոցը չէ»,- ասել է նա: Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն բազմիցս մեկնաբանել է իրավիճակը՝ կապված եվրոպական քաղաքական գործիչների հայտարարությունների հետ Ուկրիանայում EURO-2012 անցկացնելու մասին: Միաժամանակ նա նշել է, որ տեղի կազմակերպչական հանձնաժողովում տեղեկատվություն չկա այն մասին, որ որևէ եվրոպական հավաքական հրաժարվել է մասնակցել առաջնությանը և մտադիր է բոյկոտել այն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---